Կարս նահանգում մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի համատեղ զորավարժությունններ, գրում է ermenihaber.am-ը:
Հունիսի 1-ին Թուրքիայի զինված ուժերի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ընդլայնել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում, բարձրացնել զինուժի երկուստեք կոորդինացման մակարդակը։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցել է մեխանիզացված հետևակային բրիգադ։