Դեդ Հասանի սպանության համար ձերբակալված Հաջի Բեյլագանսկին քրեական աշխարհում մարդասպան է եղել, որը Թուրքիայում սպանել է «օրենքով գող» Ռովշան Լենկորանսկիին, փոխանցում է Mash-ը։
Նշվում է, որ Լենկորանսկիի մահվանից հետո նրա եղբայրը Հաջիին երկու բնակարան և զրահապատ ջիփ է հատկացրել՝ Մոսկվայում տեղաշարժվելու համար։
Դեդ Հասանի մահվանից հետո Հաջին ծրագրում էր Գուլի մականունով ադրբեջանցի օրենքով գողի սպանությունը։
Հենց Գուլիի և Ռովշանի պատերազմը հանգեցրեց Մոսկվայում մի շարք ադրբեջանցի գործարարների սպանությանը։