Ինչպես հայտնի է՝ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ազատ արձակեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Հիշեցնենք, որ նույն դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մի քանի ամիս առաջ դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման։
Տաթեւիկ Գրիգորյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է 2015 թվականի մարտի 6-ին: Դատավոր նշանակվելու ժամանակ նա 28 տարեկան էր:
Ըստ հրապարակումների՝ նա ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղը։ Սա ոչ պետական բուհ էր, որը ուսանողներ էր հավաքում ռուսական ԲՈՒՀ-ի տիպի դիպլոմներ բաժանելու հաշվին։ 2007 թվականին այն փակվել է։
Իսկ իր դատավոր լինելու կարճ ժամանակաշրջանում, փաստաբանների կողմից, բազմաթիվ քննադատություններ են հնչել երիտասարդ դատավորի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։
ArmLife.am