Search
Close this search box.

Ահազանգ. «Զինվորին բռնաբարել են, ծեծելով ցուցմունքը փոխել». փաստաբան Հայարփի Սարգսյան

Փաստաբան Հայարփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առաջնային է նաև զինվորների ճակատագիրը. զինվորին բռնաբարել են, հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, հետո ծեծելով ցուցմունքը փոխել են, ու արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում, պատանդի կարգավիճակում, աղերսում է, որ իրեն այնտեղից դուրս բերեն, սակայն որքան բողոք է ներկայացվում գլխավոր դատախազին, այնքան իրեն ավելի են ճնշում: Հիմա սուտ մատնությամբ ինքն է մեղադրյալի աթոռին նստած: Փաստաբանից էլ հրաժարվել է, հանրային պաշտպան է ներգրավված: ԱԱԾ-ին կոչ եմ անում գնալ այդ հետքերով: Գլխավոր դատախազության միջոցով շարունակում են մարդկանց գլխին գործ սարքել:

Please enter a valid URL