Բյուջեի և մարդկային ռեսուրսների հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը համոզված է, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ Արցախի հիմնախնդիրը լուծվել չի կարող։ Այդ մասին նա ասել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում ունեցած դասախոսության ժամանակ, գրում է TACC գործակալությունը։
Ըստ Էթինգերի՝ Եվրամիությունն անմիջականորեն ներգրավված չէ հակամարտության լուծման գործընթացում. «Բայց մենք վերլուծում ենք գործընթացները, առանց Ռուսաստանի՝ խնդրի լուծումն անհնարին է»:
Նրա խոսքով՝ չի կարել ասել, թե ԵՄ-ն ու ՌԴ-ն լավ հարաբերություններ ունեն՝ հիշեցնելով Ղրիմի խնդրի, պատժամիջոցների ու այլ հարցերի մասին.«Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ, դա կարևոր դեր կխաղա բոլոր գործընթացներում», -ասել է եվրոպացի պաշտոնյան։