«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա:
Համեմատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ և գերազանցում է ՀԿԵ վարչության շենքում աշխատող 100-ից ավելի հայ աշխատողների աշխատավարձը: Եվ քանի որ Հայաստանը լավ խոպան է ռուսների համար, նրանց ընտանիքների անդամներին էլ են աշխատանքի տեղավորում: Օրինակ՝ Դմիտրի Գվոզդևը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետն է, նրա կնոջ համար նոր հաստիք են բացել ուղևորափոխադրումների ծառայությունում: Ներդրումային ծառայության պետ Նիկոլայ Անտոնովի կինն աշխատում է հենց իր ծառայությունում, նույն սենյակում էլ նստում են:
ՀԿԵ շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկի կինն աշխատում է մարքեթինգի բաժնում, Ալեքսանդր Լախտարինը ՀԿԵ դիագնոստիկա կենտրոնի տնօրենն է, կինը՝ Ելենա Լախտարինան, ենթակառուցվածքների տնօրինության պետի տեղակալը՝ արտադրատեխնիկական բաժնի պետը: Սա մի մասն է ռուս պաշտոնյաների ազգուտակի, դեռ չենք խոսում եղբայրների, քույրերի, զավակների, թոռների, ընկերուհիների մասին: ՀԿԵ արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը բազմաթիվ աղաղակող փաստեր ունի և առաջիկայում բաց նամակ է հղելու վարչապետ Փաշինյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով երկաթուղում տիրող իրավիճակի վրա»:
Մանրամասը՝ թեթրի այսօրվա համարում