Search
Close this search box.

«Ժամանակ». Կոմպրոմիս չկա. Դավիթ Հարությունյանի հայտարարությանը իշխանությունը չարձագանքեց

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում իշխանությանն աջակցելու ՀՀԿ-ի պատրաստակամության մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններին պատրաստ լինելու արձանագրում:

Հարությունյանը, ըստ էության, ասում է, որ ՀՀԿ խմբակցությունը պատրաստ է կատարել նոր իշխանության ցանկությունները, բայց դրա փոխարեն ցանկանում է, որ իշխանությունը երաշխիքներ տա իրենց նյութական և անձնական անվտանգության մասով:

Իշխանությունը չարձագանքեց Հարությունյանի հայտարարությանը՝ ցույց տալով, որ մտադիր չէ այդ թեմայով բանակցությունների ու կոմպրոմիսների կայացմանը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL