Search
Close this search box.

Բժիշկները տեսողությունը լավացնող հյութ են առաջարկում

Մասնագետները առաջարկում են արքայախնձորի հյութ օգտագործել, քանի որ այն լավացնում է տեսողությունը և բարելավում է մաշկի վիճակը՝ գրում է hronika.info-ն:

Պատճառն այն է, որ արքայախնձորի հյութը բետա-կարոտին և վիտամին C է պարունակում: Այդ հակաօքսիդանտների շնորհիվ նվազում է կնճիռների քանակը, ինչպես նաև բարելավվում է ճառագայթումից կամ աղտոտումից վնասված մաշկը:

C վիտամինը մասնակցում է գլխավոր սպիտակուցի՝ կոլագենի սինթեզմանը, ինչի շնորհիվ մաշկը դառնում է ձիգ և ամուր: Այն նաև երեք անգամ նվազեցնում է կատարակտի վտանգը:

Please enter a valid URL