ԵՊՀ մարզադահլիճում ավարտվել է 2018 թվականի Հայաստանի վոլեյբոլի մինչև 15 տարեկանների պատանեկան առաջնությունը: Աղջիկների պայքարում 3-4 տեղերի համար հանդիպել են «Արցախ» և ԽՄՕՄՄ թիմերը։ ԽՄՕՄՄ-ի աղջիկները հաղթանակ են տոնել՝ 2:0 հաշվով: Աղջիկների եզրափակչում հանդիպել են «Սիսիան» և «Աշտարակ» թիմերը: Հաղթանակ են տոնել Սիսիանի աղջիկները՝ 2:0 հաշվով: Աղջիկներին առաջնությանը իրենց գերազանց են դրսևորել «Սիսիան» թիմից Մարի Խոսրովյանը և Լիլիթ Ղազարյանը: Տղաների պայքարում 3-4 տեղերի համար մրցել են «Վանաձոր»-ի և «Սիսիան»-ի թիմերը։ Հաղթանակ է տոնել «Վանաձոր» թիմը՝ 2:0 հաշվով: Չեմպիոնի կոչման համար մրցել են «Արաբկիր» և ԽՄՕՄՄ թիմերը: Հաղթանակ է տոնել «Արաբկիր» թիմը՝ 2:1 հաշվով, իրենց խաղով առանձնացել են «Արաբկիր» թիմից Սամվել Ղասաբօղլյանը և Խաչատուր Ասմարյանը, ԽՄՕՄՄ թիմից Վահե Նազարյանը և Նարեկ Ավագյանը: Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, գնդակներով, իսկ լավագույն մարզիկները՝ հատուկ սահմանված մրցանակներով: Թիմերի պարգևատրությունից հետո ՀՎՖ նախագահի հրամանով անբասիր երկարատև աշխատանքի համար Ալբերտ Կարապետյանին շնորհվել է ՀՎՖ պատվավոր մրցավարի կոչում: