Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «MickiToy» խաղալիքը:
Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: Խաղալիքն արժե 11.800 դրամ, այն արդեն վաճառվում է խանութներում: