Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կազմակերպվել էր «Ամառային սառույց» խորագրով տոնական ծրագիր, որի շրջանակում գեղասահքի ցուցադրական ելույթներով հանդես են եկել մարզադպրոցի շուրջ 200 երեխաներ, ինչպես նաև մարզադպրոցում գործող բալետային խմբի սաները:
Մանուկների տոնին նվիրված սառցե շոուն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու, իրենց իսկ խոստովանությամբ, գեղագիտական մեծ հաճույք է պարգևել: Տոնական ծրագրին հանդիսատեսների հետ միասին հետևել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: