Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրել են բացահայտումների մասին:
Անդրադառնալով 350 հոգու մասին հայտարարությանը, որոնց անուններով ԱՁ-եր են բացվել և խուսափել հարկերից, Վանեցյանը նշել է, որ իրականում այդ թիվը ավելի մեծ է. «11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի 1000-ի կամ ավելի»:
Հարցին՝ արդյո՞ք ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կհարցաքննվի, Վանեցյանը նշել է, որ քննության ընթացքը ցույց կտա: