Search
Close this search box.

Կվերանորոգվի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհը

Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջող և արդյունավետ այց են ունեցել Վրաստան: Նրա խոսքով, հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացվեն, բայց խնդրի մասին հայտնեցին, որ դեպք է եղել, զբոսաշրջիկների ավտոբուսը Բագրատաշենով մտել է Հայաստան և որոշել են հետ դառնալ ճանապարհների վատ վիճակի պատճառով, որովհետև վարորդն ասել է, որ ավտոբուսը ջարդուփշուր կլինի: Փաշինյանը տրանսպորտի նախարարից հարցրեց ճանապարհի վիճակի մասին:

Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը նշեց, որ Իջևան-Նոյեմբեյան հատվածում է շատ վատ վիճակ, սակայն վաղվանից աշխատանքներ են սկսվելու, խոսքը 18.7 կմ հատվածի մասին է, որը բաժանված է 3 գոտիների: Այժմ տեխնիկան տեղափոխված է և աշխատանքներն սկսվում են: Նախարարը նշեց նաև, որ այս տարվա մրցույթներից տնտեսված գումարներ կան և կարող են ուղղվել շինարարության ընդլայնման վրա:

Նիկոլ Փաշինյանը նշել նաև հիշեցրեց, որ պետք է երաշխավորվի որակը, և ճանապարհը կառուցվող ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար:

Please enter a valid URL