Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին չեն նշանակել ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը NEWS.am-ին հայտնեց, թե ավելի վաղ տարածված տեղեկությունը թյուրիմացություն էր։
«Թյուրիմացություն է եղել, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ։ Գիտեք, նա մեր աշխատողն է եղել, գործուղվել էր նախագահական։ Հիմա հետ է եկել, եւ կադրերի ռեզերվում է»,- նշել է Գալստյանը։
Ավելի վաղ ինքը՝ Գալստյանն էր հայտնել, որ Վլադիմիր Հակոբյանին նշանակել են ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։
Նշենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2006-2015 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ համակարգում, իսկ 2015թ. նշանակվել էր Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար։
Մինչ վերջերս ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Վանեցյանը, որը նշանակվեց ԱԱԾ պետ