Մայիսի 30-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ:
Ընդունելությանը քաղաքացիները ոստիկանության պետին ներկայացրին իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ:
Հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, քաղաքացիների բարձրացրած խնդիրները մանրամասն քննարկվեցին, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով հանձնարարվեց համապատասխան ստորաբաժանումներին ընթացք տալու համար:
Եղան նաև ոստիկանության իրավասությունից դուրս հարցեր, որոնց կապակցությամբ տրվեցին պարզաբանումներ և ուղղորդումներ՝ իրավասու մարմիններին դիմելու համար:
Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: