Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ստորագրահավաքին միացել է ՀՀԿ խմբակցության 8 պատգամավոր

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը խորհրդարանում ստորագրահավաք է նախաձեռնել՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումի տակ արդեն 8 պատգամավոր ստորագրել է. Խոսրով Հարությունյան, Մուրադ Մուրադյան, Գագիկ Մելիքյան, Էդուրադ Շարմազանով, Արայիկ Հովհաննիսյան, Վահրամ Բաղդասարյան, Գագիկ Մինասյան, Կորյուն Նահապետյան:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել է ապրիլի 22-ին՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում:

Այդ գործով ձերբակալվել է 5 անձ՝ այդ թվում՝ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը:

Լուսանկարը՝ Hraparak.am-ի

Please enter a valid URL