Գաղտնիք չէ, որ շատերը սիրում են սոցցանցերում կիսվել իրենց ամենօրյա ուտելիքներով: Նկարողներից շատերը, սակայն, այդ ուտեստները հազիվ թե կարողանան պատրաստել: Ոմանք էլ խոհարարական խիստ սահմանափակ հմտություններ ունեն: Դա երբեմն մտահոգիչ է դառնում նոր ամուսնացած զույգերի համար:
Սա հիմնական օգնություն է հատկապես այն աղջիկներին, ովքեր խոհանոցում պատրաստել չգիտեն: Նրանց համար, ովքեր հարս են գնում ու չգիտեն ինչ սարքեն կարտոշկա ժարիտից բացի: Այնպես որ, մենք նրանց առաջարկում ենք օգտագործել մեր հավելվածը, — պատմում է Cookmenu-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը:
Cookmenu-ն հավելված է համադամասերների, խոհանոցում շատ անհարմար զգացողների, ինչպես նաև խոհանոցի այն վարպետների համար, ովքեր սիրում են ամեն օր նոր բաներ փորձել: Այս հավելվածը հնարավորություն է տալիս խուսափելու ամենօրյա միօրինակ ուտեստներից՝ առաջարկելով բազմաթիվ բաղադրատոմսեր առօրյա մթերքներով կրեատիվ ու համեղ ուտեստներ պատրաստելու համար::
Այս և մի շարք այլ ընկերություններ իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին հանրությանը. 13 նոր ընկերություն տեղական ու միջազգային շուկայում: Երեկ երեկոյան Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ԵՄ համաֆինանսավորած Armenia Startup Academy-ի երկրորդ փուլի շրջանավարտների ավարտական պրոդուկտների ներկայացումը: Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Մինչ այժմ, այն ընկերությունները,որոնց հանդիպում էինք ստարտափ էկոհամակարգում՝ բոլորիս հայտնի մարդիկ էին, որոնց տարիներ շարունակ տեսել էինք ,շփվել էինք : Տեսնում էինք նման նախագծերում, որտեղ ներկայացնում էին իրենց ծրագրերը: Սա առաջին միտումներից է, երբ մենք տեսնում ենք ձեռներեցների նոր սերունդ, որը ներկայացնում է իր ծրագրերը: Բնականաբար, շատ դժվար ճանաարհ ունեն անցնելու, բայց ոգևորողն այն է,որ իրենց մեջ կա փորձելու և առաջ գնալու հաստատակամություն: Ընդ որում ,մենք լրիվ նորմալ ենք համարում, որ ոմանք հաջողության չհասնեն այս նախագծերում, քանի որ գիտենք, որ կհաջողեն ուրիշ ծրագրերում, այլ նախաձեռնություններում , որովհետև այդ ներուժը մենք նրանց մեջ տեսնում ենք, ինչն էլ մեզ ոգևորում է իրենց հետ աշխատել, -ասում է Աշոտ Արզումանյանը՝ Catalyst հիմնադրամի համահիմնադիրը:
Armenia Startup Academy-ն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Շատ հաճելի է լինել այստեղ և ևս մեկ անգամ վերահաստատել Եվրամիության կողմից, որ մենք կանգնած ենք Հայաաստանի քաղաքացիներ կողքին: Մենք շարունակում են աջակցել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին: Սա Եվրամիության աջակցության օրինակներից է: Սա հրաշալի ծրագիր է: Այս ծրագիրը կտանի դեպի հաջողություն: Ծրագիրը, որն իրագործվել է Գերմանիայի զարգացման գործակալության կողմից, վստահաբար կունենա շարունակություն: Մենք ընկերություններին կաջակցենք ֆինանսներ հայթայթելու հարցում: Դա շատ կարևոր է նրանց զարգացման համար: Հրաշալի էր հետևել,որ դուք ունեիք մտքեր, հետո դրանք դարձրեցիք պրոդուկտներ: Շատերը կգտնեն ներդրողներ, մի մասը կձախողի և կսկսի նորից, բայց, եզրափակելով ուզում եմ վստահեցնել. հիշեք,որ Եվրամիությունը ձեր կողքին է,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Ստարտափները ներկայացնում էին տեխնոլոգիական լուծումներ ամենատարբեր ոլորտների ու զբաղվածության տեր մարդկանց համար: Նորագույն բանաձևերը առօրյա խնդիրների լուծման, գործնական հաղորդակցության արդյունավետության բարձրացման, երեխաների զագացմանը նպաստելու և այլ կարևոր ու հետաքրքիր խնդիրների լուծման համար են:
Ստարտափներից մեկը կոչվում է LuMan: Այն հայտ է ներկայացնում արտադրելու բջջային հավելվածով և անհատականացված ծրագրով աշխատող խելացի խաղալիքներ՝ երեխաների համար: Աշխատում է հատուկ հավելվածով,որի միջոցով հնարավոր է ընտրել երեխայի համար որևէ թեմայով դասերի հաջորդականությունը: Հեռախոսը պետք է դնել խաղալիքի վերևի մասում նախատեսված հատուկ հատվածում ու վերջ. խաղալիքը <<կշփվի>> երեխայի հետ:
Հատուկ մշակված խաղի տեսքով են լինելու բոլոր ծրագրերը: LuMan-ը հատուկ անիմացիայի միջոցով շփվելու է երեխաների հետ և խաղի միջոցով սովորեցնելու է, օրինակ, թե ինչ է շրջակա միջավայրը և ինչպես հոգ տանել նրա մասին, — պատմում է LuMan-ի հիմնադիր Վիկտորյա Խեչումյանը:
Թիմը հետագայում նախատեսում է զարգացնել պրոդուկտն այնպես,որ խաղալիքը ճանաչի երեխայի ձայնը և <<զրուցի>> փոքրիկի հետ: Խաղալիքը նախատեսված է 3-6 տարեկանների համար:
Մյուս ուշագրավ պրոդուկտը Cardy-ն էր: Այն հեշտացնում է բիզնեսմենների և տարաբնույթ ոլորտների մասնագետների գործը՝ կապեր հաստատելու տեսանկյունից: Եթե գնում եք որևէ միջոցառման, բայց չգիտեք` ովքեր, ինչ զբաղվածության տեր մարդիկ կան շրջապատում, ամաչում եք մոտենալ շփվել, ապա Cardy-ն կօգնի դուրս գալ այդ անհարմար վիճակից:
Cardy-ն ցույց է տալիս շուրջդ ով կա եվ շատ հեշտ նրանց հետ կապ հաստատել: Ինձ միշտ հետաքրքրել է սրճարաններում կամ ինչ-որ այսպիսի միջոցառումներում բազմաթիվ մարդիկ կան ու չգիտես ով են, ինչպես ծանոթանաս կամ մեկին գտնես, որ ծանոթացնի քեզ: Այդտեղից էլ միտք առաջացավ,որ պետք է մի ծրագիր, որն ակնոցի դեր ունի . դնում ես ու տեսնես՝ ով ով է: Դեռ ակնոց չենք դնում,ուղղակի հեռախոսով ենք ցույց տալիս, հետո ակնոց կդառնա, -պատմում է Cardy-ի համահիմնադիր Միհրան Սահակյանը:
Այս պրոդուկտներն արդեն պատրաստ են մտնելու շուկա և գտնելու իրենց հաճախորդներին: Ակադեմիան ամռանը կիրականացնի նոր ծրագրեր,որոնց շնորհիվ նոր ընկերություններ կստեղծվեն: Աշնանն արդեն նախատեսվում է Armenia Startup Academy-ի երրորդ փուլի ընդունելությունը: