Search
Close this search box.

«Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց». աննախադեպ ուսուցողկան ծրագիր Երևանում

Վահանաձև գեղձի խնդիրների ախտորոշման ու արդյունավետ բուժման հարցում միջազգային մակարդակով առաջատար մասնագետներն ու բժշկական հաստատությունները պարբերաբար առաջարկում են նոր մոտեցումներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում շատ մեծ է վահանաձև գեղձի խնդիրներ ունեցող մարդկանց քանակը, շատ կարևոր է քայլել միջազգային պրակտիկային համընթաց ու փորձի փոխանակում իրականացնել: Հենց այս նպատակով «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանը և «Աստղիկ» ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը նախաձեռնել են «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոցը», որը տեղի կունենա հունիսի 11-13-ը Երևանում:«Հայաստանի հակաքաղցկեղային լիգայի» և «Գլխի և պարանոցի ուռուցքների մասնագետների ռուսական միության» համագործակցության շրջանակում իրականացվող ուսուցողական ծրագիրը աննախադեպ է իր ֆորմատով և մասշտաբով:

Լեկցիաներ, պրակտիկ աշխատանքներ ու վիրահատություններ.հարուստ օրակարգով ծրագրի իրականացման մեջ ներգրաված են վահանաձև գեղձի խնդիրներով զբաղվող Իտալիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի առաջատար մասնագետները: Միջոցառումը նախատեսված է վահանագեղձի խնդրի ախտորոշմամբ ու բուժմամբ զբաղվող տարբեր նեղ մասնագետների համար՝ էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ, վիրաբույժներ, ճառագայթաբաններ, ախտաբաններ:ՀՀ-, ՌԴ, Վրաստանի տարբեր բուժհաստատություններից շուրջ 200 մասնագետներ ներկա կլինի միջոցառմանը:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու այս պաթոլոգիայի ախտորոշման ու բուժման նոր և ակտուալ մեթոդներին, կստանան վիճելի հարցերի պատասխանները: Վիրահատությունների ժամանակ ուղիղ կապ կհաստատվի էքսպերտների հետ, իսկ որոշ մասնագետներ անձամբ մասնակից կդառնան նախատեսվող վիրահատություններին:

Նախապես գրանցվելը պարտադիր է http://onco.am/ru/caucasian-thyroid-school կայքում: Միջոցառումը տեղի կունենա Էլիտ պլազա բիզնես կենտրոնում:

Please enter a valid URL