Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման նախաշեմին պահանջ են ներկայացրել ԱՄՆ-ին, հաղորդում է հյուսիսկորեական Chosun Ilbo թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հյուսիսային Կորեան, մասնավորապես, պահանջել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել 2 երկրների միջև և չեղարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ եթե տվյալ պահանջներն իրականացվեն, ապա Փհենյանին միջուկային զենք անհրաժեշտ չի լինի: