Search
Close this search box.

«Հրապարակ». Էրեբունու թաղապետի «տանիք» Պիստը որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի հեղինակություն Պիստ Արմենը՝ Արմեն Իսրայելյանը, ում համարում են Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանի տանիքը, վերջին օրերին թաղի մանկապարտեզների և դպրոցների տնօրեններին խիստ հանձնարարական է տվել՝ պարզել բոլոր այն «դավաճաններին», ովքեր ահազանգել են իրավապահ մարմիններին, թե մարդկանց պարտադրաբար ուղարկում են ակցիաների՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի։

Տեղեկություններ կան, որ որոշ կրթական հաստատություններից և մասնավորապես Պիստի քրոջ տնօրինությամբ գործող թիվ 64 մանկապարտեզի վերաբերյալ անհայտ անձինք ահազանգել են իրավապահներին՝ հայտնելով, որ աշխատակազմին պարտադրաբար ցույցերի են ուղարկում։ Պիստն էլ որոշել է «լինչի դատաստան» տեսնել «դավաճանների» նկատմամբ»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL