Search
Close this search box.

ԵՊՀ-ն շանտաժի տարրեր պարունակող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյանի պատասխանը

 ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

ԵՊՀ-ն շանտաժի տարրեր պարունակող հայտարարություն է տարածել, իբրև թե ես, օգտագործելով իմ պաշտոնական դիրքն ու մասնակցելով ԵՊՀ Ռեստարտի նախաձեռնած դասադուլին, ճնշում եմ գործադրել համալսարանի վրա:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հատուկ շեշտադրել եմ, թե ինչու եմ մասնակցում դասադուլին և հարկ եմ համարում նույնը կրկնել նաև այստեղ:

Ես ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող եմ և դրանից ելնելով դասադուլին մասնակցել եմ ոչ թե որպես կառավարության ներակայացուցիչ, այլ՝ որպես ուսանող: Բացի այդ ես ԵՊՀ Ռեստարտ նախաեռնության անդամ եմ և անկախ նրանից, թե ինչ աշխատանքի կլինեմ, ինձ համարել և համարում եմ Ռեստարտի, ինչպես նաև ուսանողական պայքարի զինակիցն ու գաղափարակիցը:

Հեղափոխությունն իր արժեքային բոլոր ազդակներով պետք է մուտք գործի նաև ԵՊՀ, համապետական ու համաժողովրդական փոփոխությունները պետք է հասնեն նաև համալսարան, իսկ գործընթացն այդ անհնար է հին վարչակազմի պաշտոնավարման պայմաններում:

Եւ վերջում. ԵՊՀ-ի կողմից տարածված պաշտոնական հայտարարությունը պարզապես զավեշտալի է: Պատկերացնո՞ւմ եք ինձ կամ էլ Վահան Կոստանյանին ինչ-որ մեկի վրա ճնշում գործադրելիս: Իսկապես ծիծաղելի է: Ես ամբողջ ընթացքում խելոք նստել եմ: Նույնիսկ ինձ համար թղթի վրա ելույթ գրեցի, բայց վերջում հրաժարվեցի խոսքից՝ մտածելով, որ հնարավոր է ճիշտ չընկալվի: Մի՛ փորձեք ուսանողական արդար պահանջը ներկայացնել որպես ուղղորդված ակցիա: Այդպես առաջին հերթին հեղինակազրկում եք հենց ձեզ, քանի որ հեղափոխություն իրականացրած ուսանողությունը պետք չունի որևէ ուղղորդման:

Ի դեպ ես անկուսակցական եմ:

Please enter a valid URL