ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտից: Նա ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է եւ այդ պաշտոնին էր նշանակվել ԵՏՄ կոլեգիայի անդամությունից զրկվելուց հետո: