Search
Close this search box.

«Ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում». Արթուր Գրիգորյան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր  Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկանում եմ տեղեկացնել, որ, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ընդերքօգտագործողները պարտավոր են կատարել իրենց վճարումները օրենքով սահմանված ժամկետներում: Վճարումների մեջ է մտնում պետական տուրքը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերությունների ցանկը, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումներից:
Ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում, ովքեր պարտավոր են 90 օրվա ընթացքում վերացնել զգուշացման հիմքերը: Այս պայմանը խախտելու դեպքում, ըստ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, լիազոր մարմինը կարող է իրականացնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:
Այս աշխատանքներն կրելու են շարունակական բնույթ:

Please enter a valid URL