Search
Close this search box.

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կենթարկվի՞ պատասխանատվության

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը նշում է, որ սկսելու է վերահսկողական գործառույթ իրականացնել բուհերում,միաժամանակ հավաստիացնելով , որ չեն լինելու արատավոր երևույթներ՝ կոռուպցիա, հովանավորչություն, ամենաթողություն, և կլինեն նոր բացահայտումներ թե Երևանի պետական համալսարանում և թե մյուս բուհերում:
Ցանկի առաջին բուհը ԵՊՀ-ն է: Հենց ԵՊՀ ռեկտորի հրաժարականի պահանջով այսօր ուսանողները դասադուլ էին արել:

Մինչդեռ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ ինքը կամավոր հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ դա լինի իրավական հարթության վրա, բայց ոչ ստիպելով:

Սիմոնյանի խոսքով՝ ինքն այն մարդը չէ, որ ստիպեն ինչ-որ բան անել: Հարցին,թե կա մեկը, որը կարող է նրան ստիպել, որ հեռանա իր պաշտոնից, Սիմոնյանը պատասխանեց, որ կարող է երկրի նախագահը, վարչապետն ասի ու.. .«Բայց ես գտնում եմ, որ ճիշտը հոգաբարձուների խորհրդի նիստն է, որը կարող է հարցը լուծել: Եթե համալսարանում առանց իրավունքի կենսագործման մի բան լինի, կդառնա խասիաթ: Այստեղ ընդամենը 200 հոգի ուսանող է իմ հրաժարականը պահանջում, իսկ ԵՊՀ-ում 17 000 ուսանող կա: Եթե 2000 ուսանող պահանջի իմ հրաժարականը, ես սիրուն ձևով դիմում կգրեմ, կհրաժարվեմ»:Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջը մինչդեռ փափ է հավաքում : Փոխվարչապետի մամմուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աարամ Սիմոնյանի հարցազրույցին ու հրաժարականին.
«Սերժ Սարգսյանի առջև խոնարհվողը վստահաբար խոնարվելու է նաև Նիկոլ Փաշինյանի առջև: Ազատ ու անկախ ուսանողներն այլևս չեն ուզում տեսնել իշխանությունների առջև խոնարհվող ռեկտորի: Ընդհակառակը՝ նոր ռեկտորը պետք է լինի համալսարանի լսափողը, որն ուսանողների իրավունքների մասին կխոսի ամենաբարձր ամբիոններում՝ անհրաժեշտության դեպքում նաև դեմ գնալով այդ նույն իշխանություններին: Ինչպես տեսնում ենք Արամ Սիմոնյանի CV-ն չի համապատասխանում այդ նոր աշխատանքին:

Հարցազրույցի ժամանակ ռեկտորը նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց այդ նույն զրույցի ընթացքում նաև ավելացրել է. «Յուրաքանչյուր փոփոխություն բարիք է բերում»: Փաստորեն Արամ Սիմոնյանը չի ուզում բարիք պարգևել ԵՊՀ-ին: Այստեղ գործում է Խորհրդային բանակի հին ու բարի տրամաբանությունը. «Չգիտես կսովորեցնենք, չես ուզում կստիպենք»: Ասվածի համատեքստում ուսանողությունը հնարավորություն է տալիս ռեկտորին առանց ավելորդ բարդությունների գնալ հանգստի, հակառակ պարագայում նրան սպառնում է վերջնական հեղինազրկման ու տխրահռչակ փախուստի ճակատագիրը:

Վերջին ձևակերպումն ամենևին էլ շանտաժի ժանրից չէ և ոչ էլ հետհեղափոխական վհուկների որս: Պնդման հիմքում առաջին հերթին ընկած են Սիմոնյանի գործունեության մանրամասները, անարդյունավետ կառավարումը, անորակ կրթությունը, կոռուպցիոն գործարքները, ակադեմիական ազատության բացակայությունը, ԵՊՀ-ի կուսակցականացումը և այսպես շարունակ: Կոռուպցիոն գործարքների մասին չեմ խոսի, դրանց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ Ռեստարտի» հրապարակած նյութերում, որտեղ ներկայացված են համալսարանի զավեշտալի գնումներն ու անարդյունավետ ծախսերը»: ԵՊՀ կոռուպցիոն խնդիրների մասին բազմիցս է խոսվել, սակայն որևէ մեկը ականջալուր չի եղել: Եվ ահա Պետական վերահսկողական ծառայության պետը խոսում է կոռուպցիան անխնա բացահայտելու ու մաքրելու մասին , և չի բացառվում, որ ծառայության առաջին վերահսկողական գործառույթ իրականացնելուց հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դառնա 02 հաղորդաշարի գլխավոր հերոսը:

ArmLife.am

Please enter a valid URL