Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի ղեկավարն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանի «Ելք» ավագանու անդամներին ահազանգել էին բուժհաստատությունում չարաշահումներիմ մասին:
«Նա աշխատանքից ազատվեց այն դեպքերից հետո, երբ մենք այցելեցինք այնտեղ:
Դրանից հետո, աշխատակիցների մեծամասնության կողմից ստորագրահավաք է ներկայացվել քաղաքապետին, որ իրենք նախընտրած թեկնածու ունեն, ով նախկինում փոխտնօրեն է եղել: Պոլիկլինիկայի աշխատակիցները դիմել են քաղաքապետին, որ նշանակվի հենց նա»:
Ըստ «Ելք» խմբակցության ղեկավարի՝ այսօր քաղաքապետարանից տեղեկություն է ստացվել, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում մեկ այլ բուժաշխատող, սոնոգրաֆիայի բժիշկը, ով չի ընդունվում կոլեկտիվի կողմից, «Կոլեկտիվի անդամներն ասում են՝ եթե նա լինի, կլինի նախկինի նման կամ նույնիսկ ավելի վատ: Եվ դիմում են քաղաքապետին՝ ասելով, որ նշանակեք մեր ցանկացած թեկնածուին, ում հետ մենք կկարողանանք աշխատել: Եթե քաղաքապետը նման սխալ գործի և այդ կնոջը նշանակի որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա աշխատողներն ասել են, որ գործադուլ կանեն» :
https://youtu.be/_h8u8E9TcJo