ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց:
ՀՀ ԱԱԾ ՍԶ վերոնշյալ հաստիքները համալրելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան, արական և իգական սեռի այն քաղաքացիները, ովքեր.
1. ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
2. անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների),
3. մասնագիտական և անձնային որակներով, ինչպես նաև առողջական վիճակով, համապատասխանում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան (բացառությամբ տեղափոխվածների) այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաեւ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ազգային անվտանգության մարմինների ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:Ազգային անվտանգության մարմինների առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ»:
4. Թեկնածուները կարող են դիմում ներկայացնել ՀՀ ԱԱԾ ընդունարան՝ Երևան, Նալբանդյան 104 հասցեով: Մանրամասների համար զանգահարել (010) 58-90-89, (010) 36-32-56 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն