Ուսանողների հետ հանդիպումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ցանկացավ դուրս գալ գիտխորհրդի դահլիճից, սակայն ուսանողները նստելով դռան դիմաց փակեցին նրա ճանապարհը:
ԵՊՀ ռեկտորը հայտնեց, որ ինքը ցանկանում է գնալ. «Դուք կարող եք մնալ, բայց սա իմ իրավունքն է և դուք ոտնահարում եք իմ իրավունքը»,-ասաց նա, սակայն ուսանողները հրաժարվեցին բացել նրա ճանապարհը: Վերջինս հայտնեց, որ ինքը ուժով կգնա:
Երկար հորդորներից հետո ուսանողները որոշեցին բացել ռեկտորի ճանապարհը:
Արամ Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ սա բռնություն էր իր նկատամամբ. «Բռնի մեթոդներով հարցեր չեն կարող լուծվել»:
Նշենք, որ հանդիպման ժամանակ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ և մնալու են այնքան ժամանակ մինչև ռեկտորը հրաժարական տա և ուսանողների պահանջները բավարարվեն, ինչին ի պատասխան Արամ Սիմոնյանը հրաժարվեց մնալ այդտեղ և պատասխանել նրանց հարցերն՝ նշելով, որ սա բաց