Վարչապետի որոշումով Արման Պողոսյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Պողոսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»։
Մեկ այլ որոշմամբ Սամվել Սողոմոնյանը նշանակվել է առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սողոմոնյանին (պաշտոնի անձնագրի ծածկագիր՝ 12-2.1-11) մինչև 6 ամիս ժամկետով նշանակել առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարին փոխարինող»: