«Հայաստանում օրինականության հաստատման գործընթաց է տեղի ունենում:
Մենք հայտարարել ենք, որ վենդետաններ չեն լինելու և դա վերահաստատում եմ, բայց հանկարծ որևէ մեկը սա չփորձի ընկալել, որպես թուլության նշան»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին իր պատասխան:
Փաշինյանը շարունակեց պնդել՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու և որ սրանք տարբեր հասկացողություններ են:
Վարչապետը հավելեց, որ եթե՝ որևէ մեկը փորձի այս դիրքորոշումը մեկնաբանել, որպես թուլության նշան , ապա ջախջախիչ հակահարված կստանա.« Բոլորին կոչ եմ անում լրջանան, և պետության նկատմամբ իրեց պարտավորությունները կատարեն անմնացորդ:
Բոլորը ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկ չմտածի , որ կարող է պետությանը խաբել»,-ասաց Փաշինյանը հավելելով, որ բոլորին կոչ է անում չվճարված հարկերը վերահաշվարկել , և այդ ամենը չթողեն ԱԱԾ-ի վրա. « Այո՛, ԱԱԾ-ի առաջ ինչ խնդիր դրվիր, կլուծի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով , բայց ես բոլորին կոչ եմ անում՝ չհասցնել դրան»: