ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես աչալուրջ է ձեր կողմից բարձրացված հարցերին ու բողոքներին և պատրաստակամ է լուծելու ձեր խնդիրները՝ ելնելով իր գործառույթների և իրավասության շրջանակներից:
Այսուհետ, ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում, մասնավորապես, ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների և իրողությունների հայտնաբերման դեպքում կարող եք զանգահարել հետևյալ +374 55 41 19 11 հեռախոսահամարով: Խնդրում ենք տրամադրել հասցեական և ճշգրիտ տեղեկատվություն:
Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն