Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա, տեղեկացնում է Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Գայլի հարցակման հետևանքով անչափահասներ՝ 10-ամյա Տ. Խ.-ն, 4-ամյա Ա. Մ.-ը և 11-ամյա Կ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: