Search
Close this search box.

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դուրս է մնացել Իսրայելի Քնեսեթի օրակարգից

Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) խոսնակ Յուլի Էնդելշթեյնն անժամկետ ժամանակով հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին այսօր նախատեսված քվեարկությունը, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Էնդելշթեյն ավելի վաղ բազմից հանդես էր եկել Ցեղասպանության ճանաչման օգտին, և այժմ հանել է հարցը, քանի որ վստահ չի եղել, որ այն կհավաքի ձայների մեծամասնությունը:

Հարցի քննարկման որոշումն ավելի վաղ ընդունվել էր Իսրայելի խորհրդարանի պատգամավորների կողմից առանց առարկությունների: Նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգն էր:

Please enter a valid URL