Search
Close this search box.

«Ժողովուրդ». Խոշոր ընկերությունները ցայտնոտի մեջ են. խիստ հրահանգ են ստացել

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի շարք խոշոր ընկերություններ, որոնք նախկինում չեն գրանցել իրենց աշխատակիցներին, այս օրերին փորձում են ուղղել սխալը: Ու քանի որ գրանցված աշխատողների աշխատավարձերը վճարվում են ոչ թե առձեռն, այլ բանկային փոխանցման միջոցով, այս օրերին մի շարք բանկերում լուրջ աժիոտաժ է: Մարդիկ հերթ են կանգնում՝ բանկային քարտ ձեռք բերելու նպատակով: Հիշեցնենք, որ սա տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի, ստվերի դեմ պայքարի մասին: Ավելին` մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Նաեւ եղան աղմկահարույց ձերբակալություններ:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL