Մայիսի 27-ի երեկոյան Կարբիում հնչած կրակոցների պատճառը եղել է գյուղապետի և քրեական հեղինակության միջև վիճաբանությունը, հայտնում է Armlur.am-ը: Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով 4 մարդ է վիրավորվել:
Դեպքը տեղի է ունեցել համայնքապետ Կարո Բաղդասարյանի և տեղի քրեական հեղինակություններից մեկի միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով: Խոսքը Քոնչո անունով հայտնի հեղինակության մասին է:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։