Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Նոր Ամասիա գյուղից SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ:
Այս պահին գյուղ են ժամանում ՀՀ վարչապետին առընթեր Ազգային անվտնագնության ծառայության համապատասխան վարչության ծառայողները, որպեսզի տեղում պարզեն դեպքի հանգամանքները:
Կայքի տեղեկություններով՝ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից և չի բացառվում, որ այն հետախուզական նպատակներով է ուղարկվել Հայաստան: