Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը վերցրել էր պատգամավորական մանդատը, երդվել էր ԱԺ նիստի ընթացքում, ապա, նույն օրը, հայտնել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ դա պայմանավորելով Երևանի ավագանու լիազորություններից չհրաժարվելու հանգամանքով:

Ավելի ուշ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիմումի համաձայն՝ Ալեն Մարգարյանը զրկվել էր ավագանու մանդատից, իսկ նրան փոխարինել էր Նաիրա Հովհաննիսյանը:

Please enter a valid URL