ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ,
ի պատասխան մի շարք քաղաքացիների բողոք-դիմումների, այսօր իմ հանձնարարականով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներկայացուցիչը արագ-արձագանքման կարգով ժամանել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2001թ. 896-Ն որոշման՝ էսքիզային նախագծի համար սահմանված կարգով դիմում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան, ինչը նշանակում է, մոնտաժման գործընթացը սկսել են առանց իրավական գործընթացների պատշաճ իրականացման։
Տեղեկացնում եմ, որ մոնտաժման աշխատանքները դադարեցված են, և ՊՎԾ-ն հետևելու է, որպեսզի համապատասխան իրավական գործընթացներն անցնելուց հետո միայն իրականացվի աշխատանքներ։
Ինչպես նաև, տեղեկացնում եմ, որ ՊՎԾ ներկայացուցիչը մանրամասն տեղատեսության արդյունքում պարզել է, որ ծառահատում տեղի չի ունեցել։
Հ.Գ. Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ոչ թե պատկան մարմինները պետք է դրոշակ օգտագործեն և հավաստիացնեն, որ ծառահատում չի եղել, այլ, հատկապես Բուսաբանական այգու տնօրինությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ պետք է մշակեն լայնածավալ ծառատունկ անելու ծրագիր և վերջ դնեն այդօրինակ կարևոր նշանակության տարածքների անապատացմանը։