«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրածներից 23-ը հիմա արդեն պաշտոնյա չեն, մյուս 28 հոգուց 2-ը կալանավորված են. խոսքը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի մասին է: Հայտարարագիր չեն ներկայացրել բավական մեծ թվով քննիչներ:
Հայտարարագիր չներկայացրածների թվում են նաեւ դեսպաններ` Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատող Նիկոլայ Սարկիսովը, Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը: Այս 51 անձինք արդեն նկատողություն են ստացել, իսկ եթե կրկնվի, նրանց նկատմամբ վարչական վարույթ կհարուցվի եւ մինչեւ 200 հազար տուգանք կսահմանվի:
Մանրամասը՝ թերթի այսօվա համարում: