Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երևանի ավագանիում:

«ԱԺ նիստից հետո դիմում եմ ներկայացրել ղեկավարությանը՝ իմ լիազորությունները դադարեցնելու մասին: Օրենքով սահմանված կարգով, այն պարագայում, երբ որևէ անձ, ավագանու անդամ լինելով, ընտրվել է պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրում ընտրել մանդատներից որևէ մեկը:

Ես կարող էի դա անել նույնիսկ վաղը, բայց ես դա արել եմ այսօր, ինչի մասին գրավոր տեղեկացրել եմ նաև Երևանի քաղաքապետարանին: Արել եմ այս քայլը հանուն Երևանի, հանուն այն աղավաղված շենքերի, հանուն սեփականաշնորհված մանկապարտեզների, նկուղների, հատված ծառերի, հանուն նրա, որ կանանց նկատմամբ բռնություն քաղաքապետարանում, թե մեկ այլ տեղ, չպետք է լինի:

Ես արել եմ դա հանուն սիրուն, ազատ Երևանի»,- նշել է նա:

Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ քաղաքացիները կսատարեն իր որոշումը:

Տեսանյութը՝ այստեղ

Please enter a valid URL