ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, համաձայն որի ծառայությունն աշխատանքներ է իրականացնում կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում նշել է. «Սպասենք և տեսնենք, թե ավելի կոնկրետ ինչ կլինի: Իհարկե, ցանկացած կոռուպցիոն պատմություն պետք է բացահայտվի, և մարդիկ, ովքեր նման գործունեությամբ են զբաղվել, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: