Վերջին շրջանում ադրբեջանցի հաքերների թիրախում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների Instagram-յան էջերն են: Այս անգամ նրանց թիրախում է հայտնվել Աստղիկ Սաֆարյանի էջը:
Երգչուհու Instagram-ը կոտրել են և տեղադրել հետևյալ հաղորդագրությունը.
«Ձեր հաշիվը կոտրել է Ադրբեջանի կիբեր բանակը»:
Հաքերները փոխել են Աստղիկի էջի անվանումն ու ջնջել լուսանկարների մեծ մասը: