Search
Close this search box.

«Հրապարակ». Գազի, հոսանքի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր են արվում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։ Ոլորտների պատասխանատուները Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ, ուր ոլորտների բարելավման վարկային ծրագրեր են իրականացվում։

Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է արդյոք սակագների իջեցում։ «Ընդամենը 10 օր է, ինչ ստանձնել ենք պաշտոնները, նման նպատակներ, այո, կան, սակայն, թե ինչպես, ինչ ճանապարհներով կկարողանանք անել, դեռ վաղ է ասել, պետք է փոքր-ինչ սպասել, բացի այդ՝ խնդիրը պետք է դիտարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL