ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում նշանակումներ են արվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել նախկինում Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ փոխգնդապետ Վահե Ղազարյանը»,- նշեց Ջանոյանը:
Նրա խոսքով՝ Օսիպյանի հրամաններից մեկով էլ Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Էդգար Պետրոսյանը: Նա մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Կենտրոնի բաժնի ծառայության գծով տեղակալի պաշտոնը: