Search
Close this search box.

Գնդևազցիները, ջերմուկցիները և կեչուտցիները երրորդ օրն է փակել են Ամուլսար տանող ճանապարհները

Վայոց ձորի բնակիչները դեմ են Ամուլսարում հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը և փակել են դեպի լեռ տանող բոլոր ճանապարհները. տեղեկացնում է ՀԲՃ-ն: Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։ Պահանջը շատ հստակ է․ պետք է կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասները շատ վտանգավոր են և արդեն իսկ տեսանելի են տեղի բնակիչների համար։ Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր անկախ փորձաքննություն իրականացվի։

Please enter a valid URL