Search
Close this search box.

«Ելք» խմբակցության երկու պատգամավոր երաշխավորագիր են ներկայացել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու համար

«Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին, այսօր կայացած ցույցի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը.«Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը նա որևէ գործողություն չի կատարի, որը կխաթարի գործին»,-նշել են պատգամավորները:

Սամվել Բաբայանի կողմնակիցները Վճռաբեկ դատարանին ներկայացրեցին պատգամավորների երաշխավորագիրը, և նշեցին, որ այսօրվա բողոքի ակցիան համարում են ավարտված, իսկ առաջիկա անելիքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Please enter a valid URL