ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պահանջում են քաղբանտարկյալներին ազատ արձակել:
Քաղաքացիները իրենց հետ բերել են ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի լուսանկարներով ինչպես նաև ազատություն քաղբանտարկյալներին և «Սասնա Ծռերին» գրությամբ պաստառներ:
Գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ հավաքված «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են Գլխավոր դատախազի հրաժարականը, իսկ 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի համակիրները՝ պահանջում են ժամ առաջ ազատ արձակել Բաբայանին՝ «այս պայմաններում նրան պահել բանտախցում՝ դա ազգի դավաճանություն է»:
Նրանց գնահատմամբ՝ օրենքի տառը ծայրից ծայր խախտված է: Վերջիններս պահանջում են որպեսզի Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել Սամվել Բաբայանի գործը: