Search
Close this search box.

Հռոմի պապը միանձնուհիների համար հրապարակել է սոցցանցերից օգտվելու կանոնները

Հռոմի պապը միանձնուհիների համար սոցցանցերից օգտվելու «սթափ և առողջ» կանոններ է հրապարակել: Այդ մասին տեղեկացնում է realist.online-ը:

Պապի հրապարակած փաստաթուղթը կոչվում է «Cor Orans» («Սիրտ, որն աղոթում է»): Այն կոչված է միանձնուհիների կյանքին վերաբերող որոշ կանոններ հստակեցնելուն, կանոններ, որոնք պաշտոնապես հաստատված են 2016 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից:

Կանոնների նպատակը լռության մեջ աստվածայինի մասին մտածելու հնարավորության ընձեռումն է: Փաստաթղթում այսպիսի ձևակերպում կա. «սոցիալական կապեր», Tablet կաթոլիկ լրատվամիջոցը պարզաբանում է, որ խոսքը Facebook-ի, Twitter-ի և այլ սոցցանցերի մասին է:

Կանոնագրքում ասվում է, որ անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ մասշտաբային տեղեկատվությանը և կապի միջոցներին, ինչպես նաև հաղորդագրությունների բովանդակությանը:

Please enter a valid URL