Search
Close this search box.

Երևանի շենքերից մեկում այրվել են էլեկտրական հաշվիչները. ծխապատ գոտուց տարհանվել է 18 բնակիչ

Փրկարարական ծառայություն մայիսի 18-ին ժամը 21:26-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:49-ին:

1-ին հարկում գտնվող էլեկտրական վահանակում այրվել է 19 հաշվիչ:

Փրկարարները շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերից, որտեղ առաջացել է ծխապատ գոտի, տարհանել են 18 բնակիչ:

Please enter a valid URL