Գիշերը ոստիկանները բացել են Շենգավիթի դատարանի մուտքերը և դատարանից հեռացրել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Իրավիճակը լարված է եղել: «Մեծ թվով ոստիկաններ կարողացան փակել մեր ճանապարհը, հեռու պահել մեզ ու հանել «Սասնա ծռեր»-ի տղաներին: Լավ չի, ժողովուրդ, լավ չի պարոն Փաշինյան ու Օսիպյան, մենք սպասում էինք համագործակցության, ոչ թե բռնի ուժի կիրառման: Այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, բիրտ ուժի գործածում էր. ծեծի ենթարկեցին մի քանի ատիվիստների: Չգիտեմ՝ ինչ վիճակում են տղաներին բեռնել ոստիկանական մեքենան»,- ասել է Միքայել Մարգարյանը: «Դուք հաղթեցիք, պարոն Օսիպյան, հույս ունեմ՝ պարոն Փաշինյանը տեղյակ չէ ու խիստ գնահատական կտա»,- հավելել է նա: