«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:
Այդ ցանկում ներառված են Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի անունները: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից ցուցակում եղել է միայն մեկ անուն:
Սա նշանակում է, որ ԵՄ-ն շարունակում է «Սասնա ծռեր»-ը դիտարկել՝ ահաբեկչական խմբավորում»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: